03.04.2019 ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն ապրիլի 3-ին մասնակցել են ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված քայլերթին: Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանի գլխավորությամբ համալսարանականներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց, ծաղիկներ խոնարհել զոհված տղաների շիրիմներին:…
02.04.2019 ՓԱՌՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն ու դասախոսները խոնարհվում են քառօրյա պատերազմի հերոսների առջև:
02.04.2019 ՀՆԴԻԿ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Շուշիի տեխնոլոգիական համալսարան ընդունվելու համար դիմել է Հնդկաստանի ևս 3 քաղաքացի: Նրանք առայժմ անցնում են նախապատրաստական դասընթացներ, որ նոր ուսումնական տարում ընդունվեն բուհի տեխնոլոգիական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը: Հնդիկ դիմորդներն արդեն հաջողություններ ունեն հայոց լեզվից:…
30.03.2019 ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ «ԹԵԼԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ Համահայկական թելադրության օրն այս տարի նշվել է մարտի 30-ին, ինչի կապակցությամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կյանքի է կոչվել «Թելադրություն» կրթական նախագիծը, որին մասնակցել են ուսանողներ ու դասախոսներ, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի աշկերտներ և «Գյուրջյան» կիրառական արվեստի…
28.03.2019 ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՖԻԶԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ Արցախի միջնակարգ և հիմնական դպրոցների «Ֆիզիկա» մասնագիտության ուսուցիչների համար մարտի 27-28-ը վերապատրաստման դասընթաց է անցկացվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Այն վարել է ՇՏՀ-ի «ՏՏ և բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս Դիմա Առստամյանը: Լինելով համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայում՝ ուսուցիչները…
27.03.2019 ՀՀ «ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԿԱՄԱՎՈՐ ԴՈՆՈՐԱԳՐՈՒՄՆԵՐ ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մարտի 27-ին այցելել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան և իրականացրել կամավոր դոնորագրումներ (18-50 տարեկան ֆիզիկապես առողջ անձանց): Ծրագրին մասնակցել են բուհի ուսանողներ ու դասախոսներ: Հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանը…