ՍՈՒՍԱՆ ԱԲԿԱՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Avetisyan SusanՍՈՒՍԱՆ ԱԲԿԱՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտ քաղաքում:

1971-1982թթ. ավարտել է Հ.Թումանյանի անվան համար 9 միջնակարգ դպրոցը:

1982-1983թթ. աշխատել է հուշանվերների արտադրական կոմբինատում:

1983-1988թթ. ընդունվել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը:

1988-1989թթ. աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ:

1989-2000թթ. աշխատանքի է անցել Արցախ բանկում` որպես տնտեսագետ:

2000-2002թթ. աշխատել է Երևանի Մենեջմենթ համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի տնտեսագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:

2002-2017թթ. աշխատել է ԱրՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:

2016թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2017թ. մարտի 22-ին ընտրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «էկոնոմիկայի և կառավարման» ամբիոնի վարիչ:

Հեղինակ է 10 գիտական աշխատանքների: