Որակի կառավարման հանձնաժողովը նիստ է գումարել

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր տեղի է ունեցել որակի կառավարման հանձնաժողովի 2022-2023 ուսումնական տարվա  անդրանիկ նիստը:

Օրակարգում ընդգրկված հարցերն էին՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կարգերի փոփոխություններ, գործատուների գործակցությունը ուսումնական հաստատության հետ, երիտասարդ կադրերի հերթափոխի ապահովում, հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության քննարկում և ուսումնական տարում նախանշվող անելիքներ:

Գիտխորհրդին կից գործող որակի կառավարման հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն է բարձրացնել դասավանդման արդյունավետությունը, նպաստել արդյունքների գնահատմանն ու դասախոսների մասնագիտական աճին:

ՇՏՀ լրատվական բաժին

Facebooktwitterredditpinterestlinkedinmail