Նոր ուսումնականը՝ նորոգված լսարաններում

Ամառային արձակուրդների ընթացքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում իրականացվել են լսարանների վերանորոգման աշխատանքներ: Նոր ուսումնական տարում համալսարանականները կրթություն կստանան կահավորված, լուսավոր ու հարմարավետ լսարաններում։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը վստահ է, որ ժամանակակից հնարավորություններով լսարաններում այսուհետև կրթական գործընթացը կլինի ավելի արդյունավետ։

Լսարանների բարեկարգման աշխատանքները բուհում կշարունակվեն։

ՇՏՀ լրատվական բաժին

Facebooktwitterredditpinterestlinkedinmail