Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կգործակցի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանն ու «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Բուհերը կգործակցեն կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում:

Քննարկելով համաձայնագրով նախատեսված ուղղությունները՝ ռեկտորները նշեցին, որ այսուհետև համալսարանականներն ավելի ակտիվ կմասնակցեն գիտաժողովներին, սեմինարներին և կրթական տարբեր գործընթացների: Երկու բուհերի գործակցության կարգավորման պատասխանատու են նշանակվել մեկական պրոռեկտորներ, ովքեր պետք է ներկայացնեն տարվա միջոցառումների պլանն ու նախորդ տարում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նվեր Միքայելյանն ու Դոնարա Գաբրիելյանը պայմանավորվել են, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ու «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը համատեղ փորձուսուցում կկազմակերպեն, այդ թվում՝ վերաբնակեցվող համայնքներում:

Դոնարա Գաբրիելյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՇՏՀ նախկին և ներկա ռեկտորներին, առ այն, որ իրենց հնարավորությամբ ՄՄՀ ուսանողներն իրենց պրակտիկան անց են կացրել Հայաստանի Հանրապետությունում և բնակվել ՇՏՀ-ի երևանյան ներկայացուցչության հանրակացարանում։

Համաձայնագրի ստորագրմանը ներկա են եղել ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը, երկու բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմից ներկայացուցիչներ:

Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի անժամկետ:

ՇՏՀ լրատվական բաժին

IMG_6655cr
IMG_6658_cr
IMG_6677cr
IMG_6679
IMG_6685_cr
IMG_6666
IMG_6692_cr
IMG_6696_cr
IMG_6707_cr
IMG_6726
previous arrow
next arrow

Facebooktwitterredditpinterestlinkedinmail