Մասնագիտական դասընթացներ Երևանում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ Երևանում մասնակցել են «Գյուղատնտեսություն» մասնագիտությամբ սովորողների համար կազմակերպված դասընթացներին: Նախաձեռնությանն աջակցել է «Վեկտոր» հասարակական կազմակերպությունը:

Համալսարանականները տեղում հետևել են գյուղոլորտում սոցիալական ձեռներեցության զարգացման «Աքսելերատոր» ծրագրի առաջին փուլին, եղել ՀՀ «Կանաչ» ուսումնական կենտրոնում և գինեգործարաններում («Արմենիա վայն», «Ոսկեվազ»):

Եռօրյա այցի ընթացքում ՇՏՀ ուսանողները՝ Ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղմեքենայացման դեպարտամենտի դասախոսների ուղեկցությամբ, մասնակցել են ՀԱԱՀ-ում կազմակերպված սեմինարներին, այցելել համալսարանին կից ուսումնական ջերմատուն, անասնաբուժական գիտակրթական կենտրոն:

Համալսարանականները հանդիպել են նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանի հետ, քննարկել գինու արտահանման հնարավորությունները, գինու հայաստանյան ու համաշխարհային շուկաների վիճակագրությունը:

ՇՏՀ լրատվական բաժին

247858733_276455667760647_581694037488819702_n
271816089_351750489909553_7302691590480689535_n
272112436_669301670875865_8584418188134315879_n
272665526_914245745953310_8354882198261812797_n
272657582_2569444386519168_6119316167950393806_n
272441230_1044861459393743_3480655859132197981_n
272005740_473649191062597_1455507581074986052_n
272211132_421401886338414_7512651022713953935_n
272261934_1146038802806532_7160485300627206895_n
272303090_628757751728538_1458672340694566715_n
271979950_617974475951322_7250525317998859096_n
271945571_3160447287531894_8222726297226032255_n
272002927_474511827552573_3275036353554803460_n
272064980_479210903777292_2700926315043209205_n
272895874_6959358344138403_502935993975262265_n
272701567_1130394747788924_6117789575435421621_n
271856981_616599462973360_2552864740803057230_n
272889679_684868832534238_1160886625296852221_n
272849351_1368287290279052_167174254518318791_n
273083123_612951576445706_9215330446794514230_n
260914050_356883022947212_8608784082441480370_n
272251048_448597703325127_2186397434770561292_n
previous arrow
next arrow

Facebooktwitterredditpinterestlinkedinmail