Ուսանողները՝ բուհի երևանյան ներկայացուցչությունում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  մի խումբ ուսանողներ բուհի երևանյան ներկայացուցչությունում նոյեմբերի 23-ին հանդիպել են Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արևշադ Վարդանյանի հետ: Ոչ  ֆորմալ կրթական ծրագրի շրջանակում համալսարանականները քննարկել են ՏՏ ոլորտի խնդիրները, պրոֆեսորին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանն ու քիմիական գիտությունների թեկնածու Արամ Միքայելյանը:

ՇՏՀ լրատվական բաժին