SCOPUS Q2 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԻ “EUREKA — PHYSICS & ENGINEERING” ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ ՇՏՀ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ՀՈԴՎԱԾ Է ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորներ Արեստակ Սարուխանյանի և Վաչե Թոքմաջյանի “STUDY OF FLUID LAYER GRAVITY MOTION OVER VERTICAL SURFACE” գիտական հոդվածը՝ համահեղինակությամբ պրոֆեսորներ Նորիկ Սարգսյանի և Արևշատ Վարդանյանի, 2021թ. նոյեմբերի 18-ին հրատարակվել է SCOPUS Q2 լավագույն որակի “EUREKA — PHYSICS & ENGINEERING” գիտական հանդեսի N6, 2021թ. համարում (այստեղ):

“EUREKA — PHYSICS & ENGINEERING” գիտական հանդեսը հրատարակում է բարձր որակ ունեցող գիտական հաղորդումներ, որոնք հնարավորություն են ընձեռնում տեսնել նոր բացահայտումներ տարբեր գիտությունների սահմանագծում:

 

 

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորների աշխատանքը ևս մեկ կարևոր քայլ է ներկայացնելու Արցախը միջազգային գիտական հանրությանը:

ՇՏՀ լրատվական բաժին