Նվեր Միքայելյանի հանդիպումը ուսանողների հետ

Ուսանողների միջազգային օրվա առիթով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Նվեր Միքայելյանը հանդիպել է բուհի ուսանողների հետ:

Մեկ րոպե լռությամբ հարգելով պատերազմում նահատակված ընկերների հիշատակը՝ Նվեր Միքայելյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել հաջողություններ ուսման մեջ. «Յուրաքանչյուր բուհի անուն բարձր է պահում որակավորված ուսանողը, ուստի մաղթում եմ մասնագիտական հիմնավոր գիտելիքների ձեռքբերում բուհական կյանքում: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, որպեսզի պատերազմի պատճառով այլևս կիսատ չթողնեք ուսումը»,-ասել է Ն. Միքայելյանը:

Բարձր առաջադիմության համար ռեկտորի պաշտոնակատարը շնորհակալագրեր հանձնեց 6 ուսանողի, հասարակական աշխատանքների ակտիվ մասնակցության համար՝ 17 ուսանողի:

Հանդիպման ավարտին ուսանողների համար կազմակերպված էր ֆիլմի դիտում:

ՇՏՀ լրատվական բաժին

previous arrow
next arrow
Slider