ՇՏՀ-ում հյուրընկալվել է արձակագիր Աշոտ Բեգլարյանը

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի ավագ դասախոս Վերա Խաչատուրյանի հրավերով Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալվել  է արձակագիր, Արցախյան շարժման մասնակից, Արցախի Հանրապետության նախագահի օգնական Աշոտ Բեգլարյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գրողի կյանքին ու ստեղծագործություններին, առանձնապես 44-օրյա պատերազմին նվիրված նրա գործերին՝ այդ կերպ նաև ռազմահայրենասիրություն սերմանելով նրանց մեջ:

Ներկայացնելով Աշոտ Բեգլարյանի մարտական ուղին և ստեղծագործական ճանապարհը՝ Վ. Խաչատուրյանն անդրադարձել է գրողի «Непрошеные слезы» պատմվածքին, որի գլխավոր հերոսը հադրութեցի 6-րդ դասարանի աշակերտ Արամն է: Նա պատերազմի պատճառով տեղահանվել է ծննդավայրից, ժամանակավոր հաստատվել Երևանում, որտեղ և դպրոց է հաճախում:

Իրենց ելույթներում գնահատանքի և երախտիքի խոսքեր են հղել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ներսիսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական տեսչության ավագ տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը, տեխնոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Իրինա Բաղդասարյանը և լեզուների ամբիոնի վարիչ Լյուբով Գաբրիելյանը:

Հանդիպման ավարտին ուսանողները հարցեր են ուղղել Աշոտ Բեգլարյանին՝ արժանանալով գրողի հեղինակությամբ գրքերին: Իր հերթին արձակագիրը հուշանվերներ է ընդունել Ռ. Օսիպովից:

ՇՏՀ լրատվական բաժին

previous arrow
next arrow
Slider