Հայտարարություն

Հարգելի׳ դասախոսներ և ուսանողներ

Տեղեկացնենք, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի կրթական համակարգերի ուսումնական գործընթացը ս.թ. հոկտեմբերի 18-ից կիրականացվի հեռավար եղանակով, իսկ մինչև հոկտեմբերի 18-ը` առկա ուսուցմամբ:

Միջին մասնագիտական կրթական համակարգի ուսումնական գործընթացը ևս մինչև հոկտեմբերի 18-ը կշարունակվի առկա ուսուցմամբ, իսկ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը կանցնի արձակուրդի:

Բոլոր կրթական համակարգերի վերաբերյալ դասացուցակները, ինչպես նաև առցանց դասերի զանգի ռեժիմը կտեղադրվեն բուհի պաշտոնական կայքէջում՝ shushitech.am: