Հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր:

Օրվա կապակցությամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը շնորհավորում են գրադարանային ոլորտի բոլոր աշխատակիցներին, առանձնապես՝ ՇՏՀ-ի գրադարանավարներին և մաղթում նրանց աշխատանքային բեղմնավոր գործունեություն և հաջողություններ:

Նշենք, որ մինչ 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմը, բուհի գիտական գրադարանն ունեցել է և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական հարուստ գրքային ֆոնդ, որը նաև աշխատակիցների ջանքերով թվայնացվում էր: Ցավով պետք է  ասել, որ պատերազմի հետևանքով ՇՏՀ-ի գիտական գրադարանը կրել է գրքային ֆոնդի ամբողջական կորուստ, և այսօր ունի համալրման կարիք: Բուհի ղեկավարությունն այս ուղղությամբ անում է ամեն ինչ, որպեսզի և պետական պատկան մարմինների, և՛ անհատ նվիրատուների շնորհիվ լրացնի այդ բացը:

Շնորհավոր գրադարանավարի օր…

ՇՏՀ լրատվական բաժին