Դասախոսություն՝ հետբուհական կրթական ծրագրի առաջին կուրսերի համար

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 1-ին կուրսերի հայցորդների համար «Ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարում» թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի  Նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Դասախոսության ընթացքում հայցորդները պրոֆեսորին են հղել իրենց հուզող հարցերը:

Քննարկվել է նաև հայցորդների ատենախոսության թեմաների արդիականության կարևորությունը:

ՇՏՀ լրատվական բաժին