Թափուր պաշտոնների հայտարարություն

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝

  • Բնագիտության, կապի միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար,
  • Քաղաքաշինության, ճարտարապետության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար,
  • Ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ղեկավար։

Մրցույթին կարող է մասնակցել գիտական կոչում կամ աստիճան, կամ համալսարանի կողմից շնորհված պատվավոր կոչում ունեցող անձը, ով ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական մասնագիտական աշխատանքային փորձ և վերջին 5 տարիների ընթացքում հրատարակված առնվազն 5 գիտական կամ գիտամեթոդական աշխատանք։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ռեկտորի անունով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը (կամ) գիտական կոչումը, (կամ) համալսարանի կողմից տրված պատվավոր կոչումը հաստատող փաստաղթերի պատճեները,
  • տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցանկը,
  • փաստաթղթեր պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ։

Փաստաթղթերն ընդունվում են  համալսարանի կադրերի ընդհանուր բաժնում (ք. Ստեփանակերտ, հյուրանոց «Եվրոպա», երկրորդ հարկ), մինչև սույն թվականի սեպտեմբերի 24-ը։