Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտխորհուրդը նիստ է գումարել

Սեպտեմբերի 7-ին կայացավ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը։

Գիտխորհրդի որոշմամբ հաստատվել են պիլոտային ծրագրով ուսումնառության ուսումնական պլանները, 2021-2022 ուստարվա պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական բեռնվածությունը և տարակարգերը, քննարկվել է փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման բուհի ծրագրի ժամանակացույցը, ամփոփվել են 2021-2022 ուստարվա բակալավրի առկա ուսուցման և միջին մասնագիտական կրթության ընդունելության արդյունքները, հայցորդների ուսման վարձավճարների զեղչման, ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող և այլ հարցեր։ Ներկայացվեց նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առկա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի ընդունելության ցանկում ընդգրկված մի քանի մասնագիտությունների համար ընդունելության և ուսումնառության կազմակերպման պիլոտային ծրագրի իրականացման կարգի նախագիծը և առաջարկվեց այն ներկայացնել հոգաբարձուների խորհրդին։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով գիտական խորհուրդը որոշեց քաղաքաշինության, ճարտարապետության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ՝ Վաչե Հովհաննեսի Թոքմաջյանին շնորհել պրոֆեսորի գիտական կոչում, իսկ ավագ դասախոս, տնտեսագիտության թեկնածու՝ Անժելա Ալյոշայի Բարսեղյանին՝ դոցենտի։

Քաղաքաշինության, ճարտարապետության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ճ․թ․, դոցենտ՝ Ն․Ա․Միքայելյանին՝ որպես ռեկտորի թեկնածուի, բնութագիր տալու համար ելույթ ունեցան Վ․Ալեքսանյանը, Ռ․Ավագյանը, Ռ․Հարությունյանը, Մ․Տիտանյանը, Ս․Ավետիսյանը։ Հնչեցվեցին դրական կարծիքներ և առաջարկվեց կազմել ռեկտորի թեկնածուի բնութագիր ու ներկայացնել հոգաբարձուների խորհրդին։

previous arrow
next arrow
Slider