Հանդիպում՝ պիլոտային ծրագրով ՇՏՀ ընդունված ուսանողների հետ

Այսօր՝ պիլոտային ծրագրի պատասխանատուները հանդիպում-քննարկում են ունեցել հարցազրույցով ընդունելության շեմը հաղթահարած ուսանողների հետ ու խոսել այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ ծրագիրը: Բանախոսներն անդրադարձել են նաև ծրագրի առանձնահատկություններին ու համապատասխան առարկայական ծրագրերին, որոնք մշակվել են պիլոտային ծրագրով սովորելու համար:

Ելույթ ունեցողները հորդորել են ուսանողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին և պատասխանել ծրագրի շուրջ ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ ուսումնառության առաջին տարվա ավարտին, երկրորդ կուրս տեղափոխվելու համար, նրանք պետք է հանձնեն ընդունելության ծրագրերով նախատեսված, առնվազն երկու քննություն:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, ՇՏՀ-ի պրոռեկտոր  Ռոզա Ավագյանը, դեկաններ, դեպարտամենտների ղեկավարներ և դասախոսներ:

ՇՏՀ լրատվական բաժին