Ռեկտոր Հ. Թոքմաջյանի շնորհավորական խոսքը Սուրբ Զատիկի տոնի առթիվ

Սիրելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ

Շնորհավորում եմ բոլորիդ քրիստոնեական մեծ տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա կապակցությամբ: Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշվող հրաշափառ ու սրբազան այս տոնի խորհուրդը, որն ունի հազարամյակների պատմություն, միավորում է համայն քրիստոնյա հայությանն աշխարհի բոլոր ծագերում:

Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ օջախում ճառագի Տիրոջ կենարար լույսը՝ պարգևելով հոգու ջերմություն, ներդաշնակություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն: Թող Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված օրհնաբեր  այս կիրակին իր հետ բերի բազում բարիքներ և հետևում թողնի ամեն մի չարիք: Թող որ Սուրբ Զատիկը ողջ քրիստոնյա հայ ազգի համար դառնա նորովի վերածնման խորհրդանիշ, և ազգովի առավել քան ամրանանք մեր հավատքի մեջ՝ քայլելով միայն բարության,  խոհեմության և իմաստնության ճանապարհներով:

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…