ՇՏՀ-ի ուսանողները հերթական մասնագիտական դասախոսություններն են ունկնդրել քաղաք Երևանում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության մի խումբ ուսանողներ ս.թ. մարտի 24-31-ը՝ «Մեղվաբուծության հատուկ կուրս», «Բուսաբուծական մթերքի անթափոն վերամշակման տեխնոլոգիա» և «Մրգային հենքով խմորման տեխնոլոգիա» առարկաներից դասախոսություններ են անցել քաղաք Երևանում՝ դոցենտ Արամ Մելիքյանի, ՇՏՀ-ի Բնական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի և  «Ագրոնոմիայի» ամբիոնի դասախոս Անի Միքայելյանի ղեկավարությամբ:

Դասախոսությունների ընթացքում ուսանողները ծանոթացել են մի քանի արտադրական տեխնոլոգիաների սննդարդյունաբերության գործընթացին, մասնավորապես՝ մաքուր սպիրտի ռեկտիֆիկացիոն աշտարակի աշխատանքներին:

Դասախոսությունների շրջանակներում, ուսանողները եղել են նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում, որտեղ ՇՏՀ-ի դասախոս Սլավիկ Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրել են գործնական դասընթացներ տեսական մեղվաբուծությունից:

Նրանց համոզմամբ՝ փորձառու դասախոսների և մասնագետների կողմից անցկացվող դասախոսություններն ու դասընթացները մեծ հնարավորություն են ընձեռում իրենց հմտանալու և ձեռք բերելու նոր գիտելիքներ ընտրած մասնագիտության մեջ:

ՇՏՀ լրատվական բաժին