ՇՏՀ բնական տեխնոլոգիաների լաբորատորիան ներկայացնում է համակցված ազդեցության հակաբորբոքային նոր քսուք … 01.04.2021 Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նոր գյուտ է ստացել. ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը 16.12.2020թ., N3423 A համարով, գրանցել է համալսարանի բնական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի, ՇՏՀ աշխատակից Անի Միքայելյանի, ուսանող Նանար Ավանեսյանի հեղինակած “Համակցված ազդեցության հակաբորբոքային քսուք” գյուտը: Գյուտը վերաբերում է բժշկությանը, մասնավորապես` համակցված ազդեցության հակաբորբոքային քսուքներին: Համակցված ազդեցության քսուքը ներառում է հազերվարդի, կարմիր կծու տաքդեղի, սպանդի սպիրտային լուծույթներ և ակնամոմի ու դիմեքսիդին 1։5 հարաբերակցությամբ վերցված լուծույթ, բաղադրամասերի հետևյալ հարաբերակցությամբ, զանգվ. %. հազերվարդի սպիրտային լուծույթ՝ 5․5-7․0, կարմիր կծու տաքդեղի սպիրտային լուծույթ՝ 5․5-7․0, սպանդի սպիրտային լուծույթ՝ 5․5-7․0, ակնամոմի և դիմեքսիդին 1։5 հարաբերակցությամբ վերցված լուծույթ՝ մնացածը: ՇՏՀ լրատվական բաժին Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related