ՇՏՀ-ի մի խումբ ուսանողներ լաբորատոր — գործնական պարապմունքներ են անցկացնում Երևանում

Ս.թ. փետրվարի 24-ից Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Ճարտարապետություն» մասնագիտության ուսանողները համալսարանի Երևանյան ներկայացուցչությունում ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացնում  են լաբորատոր և գործնական պարապմունքներ, որոնք վարում են  տ.գ.դ., դոցենտ Վաչե Թոքմաջյանը, տ.գ.թ., դոցենտ Արմեն Բաբայանը և դասախոս Գագիկ Հովհաննիսյանը:

Լաբորատոր և գործնական պարապմունքներն ընթանում են  «Հիդրավլիկա», «Գրունտների մեխանիկա», «Շինարարական կոնստրուկցիաներ» և «Նկարչություն»  առարկաներից:

Գործնական պարապմունքներին զուգահեռ, ուսանողները նաև հանդիպում են ունեցել «Archangel Architects» կազմակերպության ներկայացուցիչների հետ և հնչեցրել իրենց հուզող հարցերը։

Ուսանողների խոսքով՝ նշյալ առարկաներից գործնական պարապմունքները նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է, որը կուղղորդի նրանց լավ մասնագետ դառնալու հարցում:

Նշենք, որ պարապմունքները կտևեն մինչև մարտի 6-ը:

ՇՏՀ լրատվական բաժին

previous arrow
next arrow
Slider