ՇՏՀ բնական տեխնոլոգիաների լաբորատորիան ներկայացնում է վերին շնչուղիների հիվանդությունների բուժման նոր բաղադրանյութ 22.02.2021 Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նոր գյուտ է ստացել. ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը 16.12.2020թ., N3421A համարով, գրանցել է համալսարանի բնական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հեղինակած “Վերին շնչուղիների հիվանդությունների բուժման բաղադրանյութ” գյուտը, որը վերաբերում է դեղագործությանը, մասնավորապես՝ հակաբորբոքային, վերականգնող և հակամանրէային հատկություններ ունեցող բուսական ծագման քթի կաթիլների բաղադրակազմին: Խնդիր է դրվել ստեղծել բուսական ծագման քթի կաթիլներ, որոնք օժտված են հակաբորբոքային, վերականգնող, հակամանրէային և անոթասեղմիչ հատկություններով, որոնք իրենց որակական և քանակական բաղադրակազմի շնորհիվ պահպանում են քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի կառուցվածքը՝ չգրգռելով այն: Բաղադրանյութը ներառում է անեստեզին, մեղր, ակնամոմ, թորած ջուր, էթիլային սպիրտ և բիոակտիվացրած հալվեի հյութ, բաղադրամասերի հետևյալ հարաբերակցությամբ, բաղադրամասերի հետևյալ հարաբերակցությամբ (զանգվ. %). անեստեզին՝ 0․5-2․0, մեղր՝ 8․0-11․0, ակնամոմ՝ 0․5-2․0, թորած ջուր՝ 18․0-21․0, էթիլ սպիրտ՝ 8․0-11․0 և բիոակտիվացրած հալվեի հյութ՝ մնացածը: Այսպիսով, նոր բաղադրանյութի ստեղծմամբ ընդլայնվում է քթի կաթիլների տեսականին: ՇՏՀ լրատվական բաժին Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related