Ռեկտոր Հ. Թոքմաջյանի շնորհավորական խոսքը Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ 21.02.2021 Սիրելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ Շնորհավորում եմ բոլորիդ այսօրվա տոնի՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ: Օրվա խորհուրդը լավագույն առիթ է կրկին վերաարժևորելու Մայրենի լեզվի դերն ու նշանակությունն ամեն մի հայ մարդու կյանքում: Այդ լեզվով է հայ ծնողը խանձարուրից դաստիարակել իր մանկանը և սերմանել նրա մեջ ազգապիտան և հայրենասեր լինելու գաղափարները: Գաղտնիք չէ որ մեզ՝ հայերիս համար, մեր լեզուն եղել է այն վահանն ու սուրը, որը Հայոց աշխարհի պահպանման և գոյատևման ամենահզոր կռվանն է եղել՝ կերտողը մեր պետականության: Դարերով թրծված, հղկված ու մեզ որպես ժառանգություն հասած քաղցրահունչ ու հարուստ մեր լեզուն երթն է հայապահպան շարունակականության: Միահամուռ պայքարենք և զերծ մնանք մեր լեզուն երբևէ աղավաղելուց ու աշխարհին ներկայանանք Մաշտոցյան սուրբ գրերով ձոնված մեր ոսկեղենիկ և անաղարտ մայրենիով… Ինչպես նշանավոր մեր բանաստեղծներից Սահյանն է ասել՝ Եվ ուրեմն փայփայենք, սիրենք ու հոգ տանենք մեր լեզվի պահպանման ու սերունդներին այն մաքրամաքուր փոխանցելու համար: Չէ՞ որ ամեն մի ազգ իր լեզվով է մնայուն ու կենսունակ… Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related