Մեր դասախոսների և ուսանողների գիտական հոդվածները շարունակում են տպագրվել օտարերկրյա առաջատար գիտական պարբերականներում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսներ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Վաչե Թոքմաջյանի, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Նվեր Միքայելյանի, «Ճարտարապետություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արմավիր Գալստյանի ու  Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Արևշադ Վարդանյանի «Հակաֆիլտրացիոն պոլիմերային զանգվածի կիրառումը բարձր լեռնային շրջաններում ջրային պաշարի կուտակման  խնդիրը լուծելու համար» գիտական հոդվածը հրապարակվել է Լեհաստանի Չեստոխովայի տեխնոլոգիական համալսարանի  «Օպտիմիզացված էներգետիկ ներուժի կառուցում» խորագրով տեղեկագրում:

Հոդվածում մասնավորապես ընդգծվում է «Նատլեն» բնական հիմքով, էկոլոգիապես անվտանգ և դիմացկուն հավելանյութի նշանակության ու բաղադրության մասին, որն ի տարբերություն բազմաթիվ հավելանյութերի ունի մի շարք առավելություններ և խորհուրդ է տրվում արոտավայրերում ջրային ավազաններ կառուցելու համար, որտեղ այն հատկապես կարող է օգտագործվել խոշոր եղջերավոր անասունների խմելու ջրի պահանջարկը բավարարելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ