Հարգանքի տուրք, որը նվիրված էր Արցախյան շարժման 33-ամյակին 20.02.2021 Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված՝ փետրվարի 20-ին Ստեփանակերտում անցկացվել է համընդհանուր երթ, որին իր մասնակցությունն է ունեցել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, դասախոսներ և ուսանողներ: ՇՏՀ-ի ներկայացուցչությունը երթի մասնակիցների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների անմար հիշատակին: Նշենք, որ երթին մասնակցել են ԱՀ ղեկավարը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, կրթական հաստատությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արցախը չի՛ ծնկի, այլ կվերածնվի նորովի… Հայը չի՛ պարտվի և թանգարանի նմուշ չի՛ լինի, ինչպես ազերին է փափագում, այլ կապրի, կշենացնի ու կբարգավաճի, քանզի նրա պայքարն արդար է, իսկ արդարությունը՝ ի վերջո հաղթանակում է… ՇՏՀ լրատվական բաժին Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related