Հանդիպում ՇՏՀ-ի ուսանողների և նրանց ծնողների հետ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը, ռեկտորի տեղակալ  Ա. Հարությունյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Է. Ավանեսյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր Գրիգորյանը ՀԱԱՀ-ում հանդիպում են ունեցել ՇՏՀ-ի՝ ՀՀ-ում գտնվող մի շարք ուսանողների և նրանց ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ՀՀ տարածքում գտնվող և պատերազմի հետևանքով անօթևան մնացած ուսանողների ուսման գործընթացի հետ կապված հարցերը: Առաջարկվել է  նշյալ ուսանողների դասապրոցեսը կազմակերպել ՇՏՀ Երևանյան ներկայացուցչությունում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Քննարկվել են նաև  պատերազմի հետևանքով անօթևան մնացած ուսանողների կացարանային հարցերի հետ կապված տարբեր լուծումներ: Ընդունվել է ի գիտություն, որ նրանց մի մասը, ժամանակավորապես, տեղակայվել են ՇՏՀ երևանյան ներկայացուցչության հանրակացարանում:

Ռեկտոր Հ. Թոքմաջյանը պատասխանել է ուսանողներին և նրանց ծնողներին հուզող հարցերին և նշել, որ բարձրաձայնված խնդիրները գտնվում են բուհի ղեկավարության մշտական ուշադրության ներքո:

ՇՏՀ լրատվական բաժին

previous arrow
next arrow
Slider