Նախարար Ղարախանյանն ընդունել է պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանին և Աշոտ Մարկոսյանին 12.01.2021 Նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանին և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանին, ովքեր այս օրերին դասախոսություններ են կարդում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանը։ Վաղը՝ հունվարի 13-ին, ժամը 12-45, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը ֆիզիկայից ՀԱՏՈՒԿ ԴԱՍ կանցկացնի Ստեփանակերտի թիվ 9 հիմնական դպրոցի բարձր դասարանցիների համար։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։ ՇՏՀ լրատվական բաժին Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related