ՇՏՀ-ի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողները փորձուսուցում են անցել Երևանում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» և  մագիստրատուրայի «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրսերի  ուսանողները սեպտեմբերի 6-12-ը փորձուսուցում են անցել բուհի երևանյան ներկայացուցչությունում: Ակադեմիկոս Եղիազարովի անվան ջրային հիմանահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիաներում ուսանողները մասնակցել են լաբորատոր-գործնական պարապմունքների, ունկնդրել Ճարտարապետության և շինարարութան Հայաստանի ազգային համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ու դոցենտ Նորիկ Արևշատյանի դասախոսությունները՝ հիդրավլիկայի, նյութերի դիմադրության և շինմեխանիկայի վերաբերյալ:

Փորձուսուցման շրջանակներում ուսանողները եղել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, որտեղ հողի սննդաբերության վերաբերյալ դասախոսություններով հանդես է եկել դոցենտ Սերգեյ Երիցյանը:

Ըստ ուսանողների՝ փորձուսուցումը հնարավորություն է ընձեռել տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ինչը կարևոր նախապայման է որակյալ  մասնագետ դառնալու ճանապարհին:

previous arrow
next arrow
Slider