ՇՏՀ-ի գիտական գրադարանը կրկին համալրվեց նվիրատվությամբ

Երևանի պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պաշտոնակատար Արսեն Թարոյանը և նույն ֆակուլտետի Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Կոկանյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական գրադարանին են նվիրաբերել իրենց համահեղինակությամբ թվով 16 կտոր մասնագիտական ձեռնարկներ։

Գրադարանի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները՝ ՇՏՀ ռեկտոր Հ․ Թոքմաջյանի գլխավորությամբ իրենց երախտագիտությունն են հայտնում նվիրատուներին բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար՝ հավաստիացնելով, որ նվիրատվությունը կծառայի իր նպատակին և հետաքրքրություն կառաջացնի մասնագիտական գրականությունն արժևորող  ընթերցողների լայն շրջանում։

Slider