Հայաստանի ազգային ագրարային և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Կողմերը պայմանավորվել են մեկտեղել իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը եւ գործակցել հետևյալ ուղղություններով.

  • պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումների ծրագրերի իրականացում և հավաստագրում,
  • համատեղ վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի իրականացում և մասնակիցների հավաստագրում,
  • համատեղ փոխանակման ծրագրերի իրականացում և մասնակիցների հավաստագրում,
  • դասընթացավարների վերապատրաստում (TOT),
  • փորձի փոխանակում պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ և վարչական անձնակազմի հետ,
  • երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում փորձաքննությունների իրականացում, մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, աշխատությունների, պարբերականների եւ այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձեւավորման եւ Կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում եւ լուծում,
  • գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացում,
  • փոխադարձ հետաքրքրության շրջանակներում համաձայնեցված գիտական հետազոտությունների, խորհրդատվությունների իրականացում,
  • անտառների վերականգնման, ինչպես նաև էկոհամակարգում ծագած այլ խնդիրների լուծման ծրագրերի համատեղ մշակում և իրականացում,
  • սույն հուշագրի գործողության շրջանակներում Կողմերի գործառույթների կատարման համար, ըստ աշխատանքային անհրաժեշտության, համապատասխան սարքավորումների, լաբորատոր եւ այլ միջոցների օգտագործում,
  • համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության հայցում եւ տվյալների ստացում,
  • ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական եւ գիտաարտադրական պրակտիկաների անցկացում:

Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ երկու բուհերի ռեկտորների՝ Վարդան Ուռուտյանի և Հովհաննես Թոքմաջյանի կողմից:

Վարդան Ուռուտյանն ու Հովհաննես Թոքմաջյանը ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի անդամների առջև և ներկայացրել երկու բուհերի համագործակցության առաջիկա խնդիրները:

Մանրամասները՝ հաջորդիվ:

ՇՏՀ լրատվական ծառայություն