Ռեկտոր Հ. Թոքմաջյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՀ Անկախության տոնի առթիվ

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ թշնամու ոտնձգությունների դեմ պայքարած Արցախը տոնում է իր 29-ամյա ազատ գոյության անբեկանելի իրավունքը: Մեր հերոս քաջորդիները սերունդներով պայքարել են այսօրն ունենալու համար: Հիշենք, որ մենք նրանց հետնորդներն ենք, և փայփայենք Արցախն աչքի լույսի պես՝ հարկ եղած դեպքում նրանց կատարած սխրանքները մեզ օրինակ ունենալով:

Պետական տոնացույցի այս փառապանծ օրվա առթիվ, մաղթում եմ, որ Արցախի երկնակամարն այլևս ջինջ ու լուրթ լինի, որ արցախցին այսուհետ միայն խաղաղ պայմաններում վայելի իր սեփական հողում արդար քրիտինքով արարվածը, որ շեն ու կանգուն լինի նրա օջախը:

Չմոռանանք մեր պատմությունը, հպարտանանք այդ պատմությամբ և փառաբանենք այդ պատմության ճանապարհին հերոսացած մեր մարտիրոսներին…