Ռեկտոր Հ. Թոքմաջյանի շնորհավորական խոսքը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Սիրելի համալսարանականներ, դասախոսներ

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, առանձնապես՝ առաջին կուրսեցիներին, ովքեր մուտք են գործելու նոր՝ ուսանողական կյանք:

Մաղթում եմ, որ լինեք առաջամարտիկներ ուսման բնագավառում, ուսանող լինելու ժամանակահատվածն օգտագործելով հարուստ գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռք բերմամբ՝ դրանք հետագայում ծառայացնելով ի շահ Հայրենիքի:

Միշտ հիշե՛ք, որ Դուք եք  հանդիսանում վաղվա երկրի բարօրության կերտողը, և որքան նպատակասլաց ու  պատասխանատու լինեք սովորելու հարցում, այդքան ամուր, հզոր և անպարտելի  է լինելու Արցախ աշխարհը…