ՇՏՀ-ում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ այսօր, կրթօջախի մոտ էին հավաքվել համալսարան ընդունված առաջին կուրսեցիները: Համալսարանի բակում հավաքված ուսանողների կողքին էին ՇՏՀ ղեկավար կազմը, դասախոսներն ու աշխատակիցները:

Ավանդաբար անցկացվող Գիտելիքի, գրի և դպրության օրվան նվիրված միջոցառումը ողջույնի խոսքով բացել է բուհի Հումանիտար լեզուների ամբիոնի վարիչ Մ. Հարությունյանը, ով շնորհավորանքի խոսքեր է հղել ուսանողներին օրվա խորհրդի առթիվ և ընդգծել իր խոսքում, որ պետք է ամեն ինչ արվի Շուշիի կրթական վաղեմի փառքը վերականգնելու համար: Նա նաև անդրադարձել է այն ձեռքբերումներին, որոնք բուհն արձանագրել է իր ստեղծման օրից, ու կարևորել յուրաքանչյուր թե՛ ուսանողի, և թե՛ դասախոսի նվիրումն այդ ձեռբքերումների պահպանման ու նորանոր ձեռքբերումներ ունենալու հարցում:

Առաջին կուրսեցիներին շնորհավորել և բարեմաղթանքներ են ուղղել նաև բուհի ռեկտոր Հ. Թոքմաջյանը և պատգամավոր Է. Ավանեսյանը:

Գիտխորհրդի որոշմամբ՝ բարձր առաջադիմության և համալսարանական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար ՇՏՀ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ասպրամ Առստամյանը պարգևատրվել է բուհի ղեկավարության կողմից թանկարժեք նվերով՝ Apple iPad:

Այնուհետև առաջին կուրսեցիները ճանաչողական հանդիպումներ են ունեցել բուհի ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ և ծանոթացել դասապրոցեսին ու կրթօջախի գործունեությանը:

previous arrow
next arrow
Slider