Պարգևատրումներ՝ ԱՀ Անկախության տոնին ընդառաջ

Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման 10-ամյակի կապակցությամբ՝ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել նախագահական նստավայրում ոլորտի մի խումբ երախտավորների՝ այդ գործում Արցախի Հանրապետությանը մատուցած նշանակալի ավանդի համար:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի Հիդրավլիկայի ամբիոնի տ.գ.դ., պրոֆեսոր Արեստակ Արամայիսի Սարուխանյանը, «Անանիա Շիրակացի» մեդալներով՝ նույն համալսարանի Հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Յախշիբեկի  Մարգարյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հիդրոտեխնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Հովհաննեսի Բալջյանը: «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են ԱՀ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Վարդանի Արզումանյանը և  «Water project» ընկերության տնօրեն Հարություն Լենտրուշի Հակոբյանը:

Արարողությանը մասնակցել են պետական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, ներկա է եղել նաև ՇՏՀ-ի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Հ. Թոքմաջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.