Բուհում իրականացվել են համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ախտահանիչ միջոցառումներ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր իրականացվել են ախտահանման աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու շուրջ: Համապատասխան ախտահանիչ նյութերով ախտահանվել են բուհի շքամուտքերը, միջանցքները, լսարանները, լաբորատորիաները և կաբինետները:

Դասապրոցեսի վերսկսման հետ՝ բոլոր լսարաններն ապահովված կլինեն ախտահանիչ նյութերով, իսկ համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների և աշխատակիցների անհատական ջերմաչափում: Ռիսկային ջերմաստիճան ունեցող ուսանողների և աշխատակիցների տվյալները կգրանցվեն ջերմաչափման մատյանում:

Նշենք նաև, որ ախտահանիչ միջոցառումները կկրեն պարբերական բնույթ:

previous arrow
next arrow
Slider