ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական մաղթանքը Բակո Սահակյանի հոբելյանի կապակցությամբ

Հարգելի ՛ Բակո Սահակի

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ:

Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:

Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք:

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ռեկտորատը ևս շնորհավորում են ԱՀ նախկին նախագահ Բ. Սահակյանին և միանում շնորհավորանքում հնչեցված բարեմաղթանքներին: