Համալսարանի գիտխորհուրդը հաստատել է արդիականացված ուսումնական պլանները

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհուրդը, ս.թ. հունիսի 28-ին և հուլիսի 11-ին, քննարկել և հաստատել է միջին մասնագիտական կրթության, բակալավրիատի և մագիստրատուրայի արդիականացված ուսումնական պլանները:

Գիտխորհրդի մեկ այլ որոշմամբ, շահագործման է ընդունվել Աջափնյակի ուսումնաարտադրական փորձադաշտի կաթիլային ոռոգման համակարգը և լաբորատոր մի շարք փորձասարքեր։

«Ղարաբաղյան հակամարտություն» առարկան, համալսարանում կդասավանդվի ֆակուլտատիվ հիմունքներով՝ շաբաթական 2 ժամ:

Գիտխորհուրդը քննարկել և ընդունել է մի շարք այլ որոշումներ:

Մանրամասներն՝ այստեղ, այստեղ

Ա.Առաքելյան

գիտական քարտուղար, գ.գ.թ., դոցենտ