«Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով միջազգային գիտաժողով` հուլիսի 8-ին

2020թ. հուլիսի 8-ին, ժամը 1600-ին, բուհի Zoom առցանց հարթակում տեղի կունենա «Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով սիմպոզիում:

Պոլիմերաhանքային նյութը մշակվել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիուտում: Գյուղատնտեսության մեջ դրա կիրառման հնարավորությունները գնահատվում է բավականին բարձր: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 2019-2020թթ. այս ուղղությամբ իրականացվել են մի շարք գիտական նախնական հետազոտություններ:

Գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից:

 Նախատեսվում է նաև ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի ելույթը:

Գիտաժողովը կազմակերպվել է Շուշի քաղաքում հրատարակվող «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» միջազգային գիտական հանդեսի կողմից: