Նախագահ Հարությունյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Սարուշենի ուսումնագիտական կենտրոն

Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Սարուշենի ուսումնագիտական կենտրոն, որի շինաշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:

Ուսումնագիտական կենտրոնում նախատեսվում է խոշոր եղջրավոր անասունների մսատու տեսականու բուծում։ Մասնաշենքերից մեկը կօգտագործվի հնդկահավերի, բադերի և սագերի տոհմային կայան կազմակերպելու համար։

Ուսումնագիտական կենտրոնում կկազմակերպվի նաև մսամթերքի վերամշակման արտադրամաս, որտեղ հիմնականում կաշխատեն հարակից համայնքների բնակիչները։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է միջոցներ հատկացնել համապատասխան գլխաքանակի խոշոր եղջերավոր տոհմային անասունների ներկրման համար:

Նախագահ Հարությունյանին ուղեկցում է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։

Աղբյուրն՝ այստեղ