ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան 19.06.2020 2020թ. հունիսի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Նախարար Բախշիյանը ծանոթացել է համալսարանի բնագիտական լաբորատորիայի գործունեությանը, լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հետ, քննարկել համալսարանում ստացված եթերայուղերի, քսուքների և բալասնների արտադրություն կազմակերպելու հետ կապված հարցեր: Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանի հետ, նախարարը քննարկել է պոլիմերահանքային նյութերի կիրառման միջոցով, անջրդի պայմաններում, աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի բերքատվության բարձրացման հնարավորությունները: Նախարար Բախշիյանն ու ռեկտոր Թոքմաջյանը մտքեր են փոխանակել նաև, Արցախի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների շուրջ: Նախարար Բախշիյանը կարևորել է, դեռևս 2019թ.-ից համալսարանի կողմից իրականացվող, Աստղաշեն համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի գոտիավորման աշխատանքները և հույս հայտնել, որ այս տարի դրանք կամփոփվեն ավարտական հաշվետվությամբ: Ամփոփելով աշխատանքային հանդիպումը, նախարար Բախշիյանն իր գոհունակությունն է հայտնել համալսարանում իրականացվող հետազոտական աշխատանքների վերաբերյալ և տվել մի շարք հանձնարարականներ: ԱՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը, Շուշիի անասնաբուժական կայանի պետ Սարգիս Բաղունցը: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի խորհրդական Կարեն Ներսիսյանը: Սուսաննա Մեսրոպյան Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related