Եթե ոչ արցախցի ճարտարապետը, ապա էլ ոﹸվ…

        Ողջուﹶյն, հինավուրց բերդաքաղաք, հպարտ մեր Շուշի…  Երբ ոսոխն դեռևս իր որսը խորովել չգիտեր, քո զավակներն այնժամ ուսյալ էին, գրագետ, անգամ գիտնական, որովհետև դու կրթության և մշակույթի կենտրոն էիր. Եղել ես ի սկզբզնե, կա՛ս և կմնա՛ս…

       Բերդ-ամրոց մեր Շուշի, այսօր էլ դու քաղաքակիրթ երկրների հետ համընթաց ես քայլում, արմատներդ պինդ մխրճել ես հարազատ հողիդ խորքերը, թևերդ տարածել գիտության օվկիանոսում, իսկ գիրկդ լաﹶյն բացել զավակներիդ առաջ՝ փայփայելով ու հայրենասիրական դասեր տալով…

      Եվ, աչքդ լույս մեր Արցախ աշխարհ, որ հունիսի 15-ին 2020թ., տեղի ունեցավ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  «Ճարտարապետաշինարարական»  ֆակուլտետի «Ճարտարապետություն»  մասնագիտության 4-րդ կուրսի 3 ուսանողների դիպլոմային նախագծի պաշտպանությունը: Սա նշանակում է, որ դու հպարտանալու առիթ ունես, որ համալսարանդ իր առաջին ճարտարապետ մասնագետները թողարկեց՝ ի նպաստ Արցախ աշխարհի բարգավաճման: Նրանք՝ որպես ճարտարապետ բակալավրի որակավորման աստիճան ունեցող մասնագետներ պետք է Արցախատան կառուցման ու շենացման հիմնաքարերը դնեն, Արցախ-ամրոցի կանգունությունը անսասան պահեն…

     Եվ մենք վստահում ենք մեր խելացի, ակտիվ ու լավ գնահատականների արժանացած ուսանող-մասնագետներին՝ հանձինս  Միքայել Անդրանիկի Թավադյանի,  Ռոզա  Ցոլակի Հովսեփյանի և  Լիաննա Վիտալիի Մկրտիչյանի:  Եթե ոչ նրանք, ապա էլ ովքեր պիտի լինեն Արցախ աշխարհի լավագույն ու սրտացավ ճարտարապետները: Առավել քան վստահ ենք, որովհետև այդ սաները կրթվել են, մասնագիտացել գրագետ, հմուտ ու փորձառու մասնագետների  ավանդած գիտելիքներով: Նրանց ավարտական աշխատանքները ղեկավարել են մասնագիտական ճանապարհ հարթած երևելի անձինք՝ «Շինարարության, ճարտարապետության և ջրային համակարգերի» ամբիոնի վարիչ՝ ճ.թ.,ավագ դասախոս Նվեր Ալբերտի Միքայելյանը, նույն ամբիոնի դոցենտ Մանուշակ Կարոյի Տիտանյանը և ամբիոնի ասիստենտ Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը: Նշենք, որ երանություն է  ու մեծ բախտ այդ դասախոսներին ճանաչելն ու լսելը: Երջանիկ են վերոնշյալ ուսանողները, որ պատիվ են ունեցել շփվելու նման հմուտ մասնագետների հետ:

      Բարիﹶ երթ ու անխոնջ աշխատանքային  գործունեություն ենք մաղթում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջին ճարտարապետ շրջանավարտներին ու ասում, որ համալսարանը գրկաբաց սպասում է հերթական սաների այցին, իր առողջ համալրմանը՝ ապահովելով միշտ գերազանց որակ և լավագույն մասնագետներ…

    Ցնծա՛, մեր հպարտ Շուշի, քանի կան հայրենասեր ու կիրթ զավակներ, չեն մարի Ղազանչեցոց եկեղեցու զանգի ղողանջները ու եռագույնով կբացվի Աստծո ամեն օրդ…

 

«Ճարտարապետաշինարարական»  ֆակուլտետ