ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԽՏԱՀԱՆՈՂ ԵՎ ՄԱՆՐԷԱՍՊԱՆ “ՊՐՈՊՈՍԵՊՏ” ՄԻՋՈՑԻ ՍՏԱՆԴԱՐՏԸ

Ստանդարտը տարածվում է  ախտահանող և մանրէասպան  “Պրոպոսեպտ” միջոցի վրա, որը նախատեսված է ձեռքերի, բռնակների և հարթ մակերեսների ախտահանման համար։

Միջոցը մշակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, Գագիկ Ներսիսյանի մտահաղացմամբ: Այն օժտված է հակամանրէային և ախտահանիչ ակտիվությամբ՝ մանրէների և տարբեր վիրուսների նկատմամբ։

Միջոցի պատրաստման համար օգտագործվում են հետևյալ հումքը և նյութերը.

  • Էթիլ սպիրտ 96%-ոց ըստ ԳՕՍՏ 5962,
  • գլիցերին ըստ ԳՕՍՏ 6824,
  • մաքրված ջուր ըստ նորմատիվ փաստաթղթի կամ թորած ջուր ըստ ԳՕՍՏ 6709,
  • պրոպոլիսի սպիրտային էքստրակտ 20% ըստ նորմատիվ փաստաթղթի,
  • համեմի յուղ ըստ նորմատիվ փաստաթղթի,
  • օշինդրի սպիրտային էքստրակտ 20%:

Միջոցը թունավոր չէ։ Բոլոր հումքերը և նյութերը, որոնք օգտագործվում են միջոցի պատրաստման համար, թույլատրված են առողջապահական մարմինների կողմից։

Պրոպոսեպտը տարբերվում է անալոգ միջոցներից, մասնավորապես ալկոգելից, քանի որ ունի հակամիկրոբային, հակավիրուսային ավելի լայն սպեկտոր: Այն ավելի երկար է պահպանում իր հակասեպտիկ հատկությունները, հատկապես, մետաղի, փայտի, ապակու, ինչպես նաև, պլաստիկ մակերեսների վրա:

Սուսաննա Մեսրոպյան

Մանրամասներն՝ այստեղ