Ռեկտորատը լսեց համալսարանում մաթեմատիկայի դասավանդման պատասխանատուի հաղորդումը (Տեսանյութ)

2020թ. մայիսի 18-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորատում մաթեմատիկայի դասավանդման խնդիրների մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Ռ.Հարությունյանը նշեց, որ ուսանողները մաթեմատիկայի տարրական այն գիտելիքները, որ պետք է դպրոցում ստանային, չունեն և այդ բացը կարճ ժամկետում լրացնելը անհնար է: Օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն մեթոդները, քայլեր են ձեռնարկվում ուսանողներին սովորեցնել, և` նախկինում բաց թողնվածը, և`  բուհում նախատեսված դասընթացները: Սակայն, որոշ դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ, անտարբերություն են ցուցաբերում խնդրի կարևորության նկատմամբ:

Ռեկտոր՝ Հ.Վ. Թոքմաջյանը հարցրեց. եթե ուսանողները չեն տիրապետում մաթեմատիկայի տարրական գիտելիքներին, ինչպե՞ս կարող են յուրացնել բարձրագույն մաթեմատիկան և ինչու՞ առանց հիմքերը սովորեցնելու, անցնում եք առավել բարդ դասընթացներ, նախապես իմանալով, որ դրանք չեն յուրացվելու: Ռ.Հարությունյանը պատասխանեց, որ իրենք առաջնորդվում են հաստատված ծրագրերով: Զեկուցողը ներկայացրեց նաև հնչեցված այլ հարցերի պատասխաններ, որոնք հարցատուի կողմից գնահատվեց ոչ հիմնավոր:

Ռեկտորատը որոշեց հանձնարարել «Տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռ.Հարությունյանին, «Մաթեմատիկա» առարկան դասավանդող դասախոսների միջոցով և կուրսղեկների օժանդակությամբ եռօրյա ժամկետում ապահովել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության և բակալավրի առկա ուսուցման համակարգի բոլոր խմբերում մաթեմատիկայի տարրական գիտելիքների արագացված ստուգումներ և արդյունքները ներկայացնել ռեկտորատ:

Ռեկտորատ

Տեսանյութն՝ այստեղ