Քննարկում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում. Արցախի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները (Տեսանյութ)

ՇՏՀ-ի էկոնոմիկայի և կառավարման ամբիոնը կազմակերպել է քննարկում՝ Արցախի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները թեմայով:

Զեկուցումով հանդես եկավ, ԱՀ նախագահի խորհրդական, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի անդամ. տ.թ., դոցենտ Կարեն Ներսիսյանը:

Բանավեճին մասնակցում էին Արցախի հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի հարցերով   նախարար առաջադրված Լուսինե Ղարախանյանը, ՇՏՀ ռեկտոր տ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տ,դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ԵՊՀ ամբիոնի վարիչ, տ,դ., պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, Հայաստանի Հանրապետության ճանաչված քաղաքական և պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ԱՀ ԳՆ սննդի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը,  ՇՏՀ պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, հայաստանյան և արցախյան բուհերի դասախոսներ, ուսանողներ:

Քննարկման արդյունքների ամփոփ եզրակացությունը, կներկայացվի Բարձր Տեխնոլոգիաների Տեղեկագրի առաջիկա համարում:

Սուսաննա Ավետիսյան

ՇՏՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ 

Քննարկման տեսանյութն՝ այստեղ