Անց է կացվել «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար-քննարկումների շարք. Արցախպրես

Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ից մինչև մայիսի 14-ը երեք փուլով կազմակերպվել է Հայաստան-Արցախ Zoom կամուրջ, որի ընթացքում անց է կացվել «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական  համալսարանի   արտաքին  կապերի  և  միջազգայնացման   բաժնի   մասնագետ  Թամարա   Դանիելյանն  ասել է, որ  վեբինար-քննարկումներին   երկու բուհերից մասնակցել են պրոֆեսորադասախոսական  կազմը  և    ուսանողներ`   ընդհանուր      առմամբ  100  պատվիրակ:
 
Շուշիի տեխնոլոգիական  համալսարանի   արտաքին  կապերի  և  միջազգայնացման   բաժնի   մասնագետ  Թամարա   Դանիելյանը  մեզ  հետ զրույցում     ասել է, որ   իրենք փորձել  են  ընտրել   արդիական   թեմաներ՝  հաշվի  առնելով   ԱՀ  գյուղատնտեսության նախարար  Ժիրայր  Միրզոյանի  առաջարկությունները  և      ուսանողների  հետաքրքրությունները:
 
«Մեր   նպատակն  էր    համաճարակային  իրավիճակը   վերածել  ուսանելու   ուրույն    հնարավորության՝   կրթելու  և  կրթվելու   նոր   ֆորմատով:  Բարձրաձայնել ենք    մասնագիտկան   մի  շարք    խնդիրների  մասին, որոնց  լուծման  ուղղությամբ   եղել  են  տարբեր  առաջարկներ:  Հուսով  ենք, որ  նման  քննարկումները   կստեղծեն  նոր  հարթակ, որտեղ       համատեղ  ուժերով     կկարողանանք  գյուղատնտեսության  ոլորտին   առնչվող  հարցերը   վեր  հանել  և   նախանշել    հետագա    անելիքները»,-մասնավորապես  ասել  է  Թ. Դանիելյանը:
 
Տեղեկացնենք, որ  վեբինար-քննարկումներին     մասնակցում  էին  նաև ԱՀ  նորընտիր  նախագահ, Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի   հոգաբարձուների   խորհրդի  նախագահ  Արայիկ  Հարությունյանը, Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և նույն բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը։
 
Աղբյուրն այստեղ