ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ 20.04.2020 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները Ստեփանակերտի «Ստանդարտացման, չափագիտության և սետիֆիկացման կենտրոն» ՊՈԱԿ-ում լաբորատոր աշխատանք են կատարել «Խմորման արտադրություն և գինեգործություն» առարկայից: Բուհի ագրոնոմիայի ամբիոնի դասախոս Ալինա Բաղրյանի օգնությամբ ուսանողները որոշել են կարմիր չոր գինու տիտրվող թթվայնությունը. «Այս մեթոդը հիմնված է բրոմթիմոլային կապույտ ինդիկատորի, մթերքի և պոտենցաչափի կիրառման, մթերքի որոշակի ծավալի թթվահիմնային տիտրման վրա` մինչև չեզոք ռեակցիայի ստացումը»,-մեզ հետ զրույցում նշել է Բաղրյանն ու հավելել, որ լաբորատոր աշխատանքի շրջանակում նաև որոշել են գինու մեջ շաքարի քանակը: Ուսանողների խոսքով՝ նման ձևափաչով գործնական պարապմունքներում ամրապնդում են տեսական գիտելիքները՝ հնարավորություն ունենալով ձեռք բերել մասնագիտական լուրջ հմտություններ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related