Արայիկ Հարությունյան. Սիրելի կանայք, դուստրեր, մեր սրբագույն մայրեր, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Երևի սա այն եզակի օրերից է, երբ յուրաքանչյուրն առաջին հերթին ինքն իր հետ անկեղծ է լինում, հետադարձ հայացք է ձգում առանձնահատուկ ջերմություն պարգևած ակնթարթներին ու իրեն գտնում մանկության գրկում՝ մայրական գուրգուրող հայացքի ներքո: Եվ այնքան շատ են այդ ակնթարթները, որ չգիտես՝ որի համար ասես՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Ուղղակի արժևորենք մեր մայրերին մեր վարքագծով, ապրենք այնպես, որ նրանք միմիայն հպարտություն զգան և ամեն օր չմոռանանք խոնարհվել նրանց առաջ:

Դա է մարդկային երջանկությունը…