ԲՈՒՀՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Shushi

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնական գործընթացի պատասխանատուների մասնակցությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել քննարկում, ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելու շուրջ։

Համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել, ուսումնական գործընթացի դադարեցման հետ կապված, դասախոսություններն անցկացնել կիրառելով համացանցի հնարավորությունները։ Որոշվել է բուհի պաշտոնական կայքում ստեղծել էջ՝ հեռավար ուսուցման համար, որտեղ կտեղադրվեն էլեկտրոնային դասավանդման մասին տեղեկատվություն, oնլայն և թղթային տարբերակով դասախոսություններ, դասախոսությունների տեսագրություններ, ամբիոնի վարիչների և դեկանների հսկողությամբ՝ դասախոս-ուսանողների էլեկտրոնային խմբերի ստեղծում։

Դասավանդման հեռավար եղանակն արդյունավետ կիրառելու համար, դասախոսները կարող են օգտվել նաև Sovorir.am, Quizizz.com, Heravar.amedu.am կայքերից։

Ուսանողներն իրենց հուզող հարցերը կարող են հղել ֆեյսբուքյան հարթակներում, անհրաժեշտության դեպքում՝ ստեղծելով խմբեր։

Դասախոսներն իրենց նյութերը կարող են ուղարկել shoghik.grigoryan.89@mail.ru էլ. հասցեին:

Օնլայն դասախոսությունները, սկսած ս.թ. մարտի 23-ից, կհեռարձակվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչության տարածքից՝  վաղօրոք հայտարարություն զետեղելով բուհի կայքում: Դասախոսությունների տեսաերիզները կտեղադրվեն համալսարանի կայքում: