ԵՌՕՐՅԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱԼԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ

20200313_112349

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է եռօրյա դասախոսություններով:

Բուհի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողների և ինժեներների համար բանախոսը հանդես է եկել «Ինքնահոս ջրատարերի լցման, շահագործման և դատարկման կարգի մասին» և «Ակնարկային դասախոսություն գետերի ուղղահատվածներում ջրամբարի պատվարի կառուցման վերաբերյալ» թեմաներով դասախոսություններով։

Պրոֆեսոր Մարգարյանի խոսքով՝ խմելու և ոռոգման ջրի ինքնահոս ջրատարների շինարարությունն ուսանողների համար գործնական հմտություններ ստանալու հարմար առիթ է: 

Հիշեցնենք, որ պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը դասավանդում է նաև ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: