ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒՀԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ 13.02.2020 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարիերայի կենտրոնի կողմից բուհում կազմակերպվել է «Գրագետ ինքնակենսագրական և ուղեկցող նամակ» թեմայով սեմինար-դասախոսություն, որը վարել է արտաքին կապերի բաժնի մասնագետ, լեզուների ամբիոնի դասախոս Թամարա Դանիելյանը: Ըստ բանախոսի՝ գրագետ CV կազմելու համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի նրբությունների, քանի որ գործատուին ներկայանալու կարևոր գործոններից մեկը հենց գրագետ ինքնակենսագրականն է: Թեմայի վերաբերյալ Թամարա Դանիելյանը ներկայացրել է մի շարք տեղեկություններ՝ հավելելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related