ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Պարենամթերքի տեխնոլոգիա» 3-րդ, «Էլեկտրաէներգետիկա» 4-րդ, «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» 4-րդ կուրսերի ուսանողները փետրվարի 11-ին փորձուսուցում են անցել բուհի փորձարարական արտադրամասում:

20200211_104353(0)Մասնագետների պատրաստման գործում կարևորելով գործնական գիտելիքների դերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի փորձարարական արտադրամասում ստեղծվել են փորձուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: «Պարենամթերքի տեխնոլոգիա» բաժնի ուսանող Անի Միքայելյանի գնահատմամբ՝ սա լավ առիթ է պատկերացում կազմելու և հերթական մասնագիտական հաջողությունն ունենալու համար. «Մեծ հետաքրքությամբ ենք մասնակցել փորձուսուցմանը: Հնարավորություն ենք ունեցել տիրապետելու մեր մասնագիտական նրբություններին՝ ամրապնդելով նաև տեսական գիտելիքները»,-նշել է Ա. Միքայելյանը: